211652_close_icon
views-count2126 դիտում article-date 11:47 08-04-2014

«Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ». խաղից առաջ

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում կրած պարտության դիմաց, վստահ ռևանշի հասավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ: Իհարկե, Դորտմունդում խոսում են չհանձնվելու ցանկության մասին, սակայն 0:3 հաշվից հետո Կլոպի թիմին անհավանական բարդ կլինի բեկել դիմակայության ելքը: Պատասխան խաղից առաջ «Բորուսիա»-ի համար ամենագլխավոր նորությունը որակազրկումից հետո Ռոբերտ Լևանդովսկու վերադարձն է: Մեկ տարի առաջ այս թիմերի միջև Դորտմունդում կայացած խաղում լեհ ռմբարկուն 4 գոլ խփեց «Ռեալ»-ի դարպասը: Բնականաբար այսօրվա խաղում նրանից սպասելիքները մեծ են: Լևոնդովսկու վերադարձը անհամեմատ կուժեղացնի թիմի խաղը առջևի գծում, սակայն դրանից, որևէ դրական փոփոխություն ետին գծում չի լինի: Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի Սեբաստիան Կեհլը: Հենակետային դիրքում Կեհլի փոխարեն Շահինի հետ, ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա թիմի նորեկ Միլոշ Յոյիչը: «Ռեալ»-ը նույնպես խնդիրներ ունի կազմի հետ, սակայն դրանք անհամեմատելի են «Բորուսիա»-ի խնդիրների հետ: Այս թիմերի միջև կայացած առաջին խաղի ժամանմակ վնասվածք ստացած Ռոնալդուի մասնակցությունը այսօրվա խաղին մեծ հարցականի տակ է: Երեկ պորտուգալացին չի կարողացել շարունակել թիմի մարզումը: Փոխարենը կազմ է վերդադրձել Անխել Դի Մարիան, ով կարող է փոխարինել Ռոնալդուին: Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ Պատասխան հանդիպում 22:45 «Բորուսիա» - «Ռեալ» «Սիգնալ Իդունա Պարկ». Դորտմունդ Հավանական մեկնարկային կազմեր: [b]«Բորուսիա Դորտմունդ»: [/b]Վայդենֆելլեր – Պիշչեկ,Սոկրատիս, Հումմելս, Դուրմ –Յոյիչ, Շահին – Ռոյս, Մխիթարյան, Գրոսկրոյտց – Լևանդովսկի [b]«Ռեալ»:[/b] Կասիլիաս – Կարվախալ, Պեպե, Ռամոս – Ալոնսո, Մոդրիչ, Դի Մարիա – Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու Վնասվածքներ: «Բորուսիա Դորտմունդ» Սվեն բենդեր Յակուբ Բլաշիկովսկի Իլկայ Գյունդողան Մարսել Շմելցեր Նեվեն Սուբոտիչ «Ռեալ» Ալվարո Արբելոա Խեսե Սամի Խեդիրա Մարսելո

Նմանատիպ նյութեր