211652_close_icon

ՕԵԿ-ը դեռ մտադիր չէ իր նախարարություններն ու նախարարներին փոխել. Հրապարակ

views-count1324 դիտում article-date 08:45 08-04-2014
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային համաձայնության կառավարություն ու վարչապետ լինելու դեպքում նախարարական պորտֆելների քանակի շուրջ անհրաժեշտ համաձայնության խնդիրը ժամանակ կպահանջի։ Այս պահին հստակ է միայն ՕԵԿ դիրքորոշումը, շաբաթ օրը հանդիպելով իր թիմի հետ, Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ՕԵԿ-ն այս պահին ոչ մի մտադրություն չունի իր նախարարություններն ու նախարարներին փոխելու՝ տեղեկացրին մեզ։ Եթե վերջին պահին, ինչ-ինչ զարգացումներից ելնելով, խնդիր չդրվի բարտերային խիստ անհրաժեշտ փոփոխության։ Թեև հայտնի է նաև, որ Բաղդասարյանը դժգոհ է իր նախարարների աշխատանքից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր