211652_close_icon
views-count1608 դիտում article-date 23:38 07-04-2014

Անկարան աղավաղում է Քեսաբի իրադարձությունները. տեսանյութ

Անկարան սկսել է Քեսաբի իրադարձություններն աղավաղելու քարոզարշավը: Թուրքիայի արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է հայտարարություն, որի համաձայն Թուրքիան մարդասիրական վեհ քայլ է կատարել և ապաստան է տվել քեսաբահայերին: Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե որ երկրի տարածքով և ինչպես են ահաբեկիչները մտել Քեսաբ: Ստամբուլի պատրիարքարանը իրականում Քեսաբահայության վրա ազդեցության քիչ լծակներ ունի: Հոգևոր առումով քեսաբահայությունը կապված է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ և մտնում է Բերիո թեմի մեջ: Անթիլիասի աթոռանիստը, ինչպես հայտնի է, որևէ հարաբերություն չունի Անկարայի հետ: Անկարային մնում էր այս ներկայացման մեջ որպես հայկական կողմ ներկայացնել Թուրքիայի հայ համայնքին, որպեսզի քողարկեր փաստը, որ քեսաբահայերին տեղափոխել են Թուրքիա՝ սփյուռքում սկսված հակաթուրքական արշավը կասեցնելու համար: Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը մուսալեռցիների ավանդույթով հարիսա են պատրաստվել: Այն բաժանել են Լաթաքիայի Սբ. Աստվածածին եկեղեցում ապաստանած քեսաբցիներին: Թբիլիսիում վիրահայ համայնքը Քեսաբի հայությանն աջակցելու կոչով ցույց է կազմակերպել: Ցույցի մասնակիցները Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ պահանջել են դադարեցնել Սիրիայում հայերի և մյուս քրիստոնյաների դեմ բռնությունները: Փարիզում ապրիլի 11-ին տեղի կունենա բարեգործական համերգ, որի հասույթը կտրամադրվի քեսաբահայերին: Համերգին մասնակցելու կոչով հանդես է եկել Շառլ Ազնավուրը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25691]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր