1408 դիտում
20:46 01-04-2014
Սփյուռքի նախարարությունում քննարկվել է Քեսաբի իրադարձությունները
Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցում էին նաև Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Էդմոն Մարուքյանը:
Օրակարգում որպես հրատապ խնդիր առաջինը քննարկվեց Քեսաբում վերջին օրերին տիրող իրավիճակին վերաբերող հարցը:
ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Թևան Պողոսյանը նիստի մասնակիցներին ներկայացրին Սիրիայում իրենց կատարած փաստահավաք գործունեության մանրամասները, Քեսաբում ստեղծված իրավիճակը և դրա հնարավոր զարգացումները: Նշվեց, որ ՀՀ ԱԳՆ և դիվանագիտական կառույցների կողմից այս ուղղությամբ պատշաճ աշխատանքներ են տարվում: Կարևորվեց խնդրի առնչությամբ հայկական տեղեկատվական դաշտում օբյեկտիվ տեղեկության տարածումը և հակամարտության կողմերի կողմնակալ դիրքորոշումները ներկայացնելուց խուսափելը: Քեսաբն ունի բնակչության մոնոէթնիկ կազմ և հիմնականում բնակեցված է հայերով: Այս պարագայում Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները մարդու իրավունքների զանգվածային խախտման վառ օրինակ են և ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերը ևս պետք է աջակցություն ցուցաբերեն: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուղարկելով սփյուռքյան կառույցներին՝ գերատեսչությունը կոչ է արել ողջ սփյուռքահայությանը՝ ամբողջ աշխարհին ներկայացնել Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդրի արդարացի կարգավորման վրա: Քեսաբը որպես լուրջ ազդակ աշխարհի բոլոր երկրներում պետք է համախմբի հայությանը:
Նախարարը հավելեց, որ ամենօրյա հեռախոսակապի մեջ է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ հավաստի տեղեկություններ ձեռք բերելու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Պետք է առավելագույնս հաշվի առնել սիրիահայերի ցանկությունները: Քեսաբահայերի՝ Հայաստան վերադառնալու պարագայում ՀՀ իշխանությունների կողմից կձեռնարկվեն միջոցներ նրանց օգնելու նպատակով:
Ի գիտություն նշվեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամը հատուկ կոչով է հանդես եկել և քեսաբահայերի օգնության նպատակով դրամահավաք է սկսել:
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
18:33 25-03-2014
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քեսաբի իրադարձությունները դադարեցնելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին
1605 դիտում
23:38 07-04-2014
Անկարան աղավաղում է Քեսաբի իրադարձությունները. տեսանյութ
Այս բաժնից
526 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
667 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
556 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ