Ո՞վ է վճարելու սելավաջրերի գումարը. տեսանյութ
Արմավիրի մարզում ոռոգման սեզոնն այս տարի նախատեսվածից շուտ սկսվեց: Պատճառը ցրտահարության վտանգն էր:
Ոռոգման համար առայժմ սելավաջրերն են օգտագործվել: Մերձափնյա ՋՕԸ գործադիր տնօրեն ասում է, որ ոռոգման ջրի պակաս չունեն, անհրաժեշտության դեպքում նաև արտեզյան ջրերը կօգտագործեն: Մատակարարին և սպառողներին մտահոգում է, թե ով է այդ ջրի համար վճարելու: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը օրերս Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ հանձնարարեց սելավաջրերն անվճար մատակարարել:
Ջրօգտագործող ընկերությունը սելավաջրերը անվճար տրամադրելու որոշում ունի միայն ցրտահարության 3 օրերի համար: Մարտի 29-31 ժամանակահատվածից հետո մատակարարվող սելավաջրերի վճարման հարցն առկախված է: Մերձափնյա ՋՕԸ-ի ղեկավարի նախնական տեղեկություններով, զիջումներ կլինեն միայն 100 տոկոսով ցրտահարված ծիրանի այգիների սեփականատերերի համար: Նրանք ոռոգման ջրի վարձի կեսը կվճարեն:
Մերձափնյա ՋՕԸ սպասարկում է մարզի 16 համայնքների` 6400 հեկտար ոռոգելի տարածք:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25718]armnewstv.am [/url]