211652_close_icon
views-count718 դիտում article-date 13:20 29-06-2024

Ղրղզստանում մտցվել է արտակարգ դրություն սելավաջրերի պատճառով, որոնց հետեւանքով զոհվել է 7 մարդ

Հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ սելավաջրերի պատճառով, որոնք հանգեցրել են յոթ զոհի, Ղրղզստանի Օշի մարզի Նոոկատի շրջանում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են հանրապետության ԱԻՆ-ում։

«Նոոկատի շրջանում սելավաջրերի պատճառով մտցվել է արտակարգ դրության ռեժիմ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ արտակարգ դրության վայրում տարերային աղետի հետեւանքների վերացման համար ուղարկվել են ԱԻՆ ջոկատներ։

Նախնական տեղեկատվությամբ՝ լեռներից տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած սելավաջրերի հոսքի ժամանակ զոհվել է յոթ մարդ։ Նրանց մարմիններն արդեն հայտնաբերվել են։ Ջրի տակ են մնացել մի քանի տասնյակ միահարկ բնակելի տներ, ավտոճանապարհներ, վնասվել է երկու կամուրջ։

Նմանատիպ նյութեր