Կառավարությունը 613 միլիոն դրամ Է հատկացնելու ԱԱԾ-ին, որն այդ գումարը վճարելու Է երկաթուղուն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը 613 միլիոն դրամ Է հատկացնելու ԱԱԾ-ին, որը իր հերթին այդ գումարը վճարելու Է հայկական երկաթուղուն՝ Հայաստանի տարածքում ռազմական փոխադրումների ու կայարաններում մատուցած ծառայությունների դիմաց։
Դատելով գումարից, կարելի է արձանագրել, որ երկաթուղու միջոցով իրականացվող ռազմական փոխադրումների ծավալը աճել Է, քանի որ նախկինում մեկ եռամսյակի համար այդքան գումար չէր հատկացվում։ Սակայն ուշագրավն այն Է, որ կառավարությունը ամեն տարի իրականացնում է այս ծախսերը, բայց դա չի ներառում ՀՀ պետբյուջեում։ Ու չնայած տարեկան այդ ծախսերը մոտավոր կարելի Է հաշվարկել եւ առանձին հոդվածով ամրագրել բյուջեում, բայց ամեն անգամ այս հատկացումները կատարվում են կառավարության պահուստային ֆոնդից, որը ծառայում Է չնախատեսված ծախսերի համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։