1482 դիտում
15:51 07-04-2014
Կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը քննարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագիծը
2014թ. ապրիլի 5-6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Միջոցառումը, որին ներկա էին կառավարության ու քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված այս քննարկումը նպատակ ուներ ապահովել Գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ներդրումը, համախմբել ՔՀ-ի կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները համապատասխանեն ՔՀ-ի կարիքներին, ինչպես նաև, որպես վերջնական արդյունք, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ուժերով բարելավել ԲԿԳ 2014-2016թթ հայաստանյան գործողությունների ծրագիրը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Տիգրան Գևորգյանն իր ուղերձում, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանատիպ հանդիպում-քննարկումները` նշելով, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը և երկխոսությունը բաց և թափանցիկ կառավարության երաշխիքներից է, որն էլ և ԲԿԳ նախաձեռնության հիմնական սկզբունքն է:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշել է, որ լավագույն արդյունքի հասնելու համար Կառավարության և հանրության շփումը պետք է լինի շարունակական երկխոսությամբ: Կարեւոր է, որ ԲԿԳ երկրորդ Գործողությունների ծրագիրն արտացոլում է ՔՀ առաջարկներն ու մոտեցումները։
Աշխատանքային քննարկմանը Կառավարության և քաղաքացիական հասարակության անդամները ներկայացրել են ԲԿԳ հայաստանյան գործընթացները և Գործողությունների առաջին ծրագրի (2012-2014թ.թ.) իրականացման արդյունքները, քաղած դասերն ու քաղաքացիական հասարակության գնահատականը: Այնուհետև, ներկայացվել է ԲԿԳ հայաստանյան գործընթացները համակարգող աշխատանքային խմբի մշակած Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը: Հիմնական աշխատանքային նիստում համատեղ քննարկվել են այս նախագծում ներառված հանձնառությունները և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված նոր առաջարկները, տեսակետներն ու մոտեցումները` առաջնորդվելով ԲԿԳ միջազգային փորձագետների կողմից մշակված Գործողությունների ծրագրի ուղեցույցի պահանջներով:
Աշխատանքային քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցների ներկայացրած առաջարկությունների վերջնական փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը, որից հետո 2014 թվականի հունիսին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագիրը, որպես ավարտուն փաստաթուղթ, կփոխանցվի ԲԿԳ նախաձեռնության կենտրոնական մարմնին:
***
ԲԿԳ նախաձեռնությունը հիմնադրվել է 2011թվականին 8 երկրների կողմից (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է 61երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:
ԲԿԳ գործընթացների մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ www.ogp.am և www.opengovpartnership.org կայքերից:
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
20:49 01-11-2019
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հայտարարությունը ԲԿԳ օրենքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ
2462 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
Այս բաժնից
667 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
628 դիտում
20:59 26-11-2024
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի
790 դիտում
20:35 26-11-2024
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում