211652_close_icon
views-count3636 դիտում article-date 13:21 07-04-2014

Հայր և որդի Մանարյանները «Մոսկվա» կինոթատրոն էին «բերման ենթարկել» մեծ թվով արվեստագետների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` ապրիլի 6-ին, «Մոսկվա» կինոթատրոնում, կայացավ սիրված ու ճանաչված դերասան Երվանդ Մանարյանի որդու՝ մանուկների սիրելի Քրիստ Մանարյանի «Քամելեոնի օրագիրը» գրքի և «Կապույտ թչունը» երգերի սկավառակի շնորհանդեսը, որին ներկա էին մեծ թվով սիրված ու ճանաչված մշակութային գործիչներ, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 53-ամյա Ք. Մանարյանը ծնվել է Երևանում և ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամայի և ռեժիսուրայի ֆակուլտետը՝ պրոֆեսոր Մարատ Մարինոսյանի ղեկավարությամբ: Ք. Մանարյանը հեղինակ է «Գարեգին Նժդեհ», և «Կորած Մոլորվածը Հայաստանում» ֆիլմերի սցենարների, ինչպես նաև 400-ից ավելի ձայնագրված երգերի: Տարիներ առաջ լույս է տեսել նրա «Տունտունիկի հեքիաթները» մանկական ժողովածուն, «Քամելեոնի օրագիրը» վիպակը հեղինակի 2-րդ գիրքն է: Շնորհանդեսին ներկա էր նաև Երվանդ Մանարյանը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր