211652_close_icon
views-count8759 դիտում article-date 20:43 05-04-2014

Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մի օր

Ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը սուրբ Աստվածածնի ավետման օրն է: Համաձայն Աստվածաշնչյան գրերի, ապրիլի 7-ին պահապան հրեշտակն Աստվածամորը հայտնել է, որ նա 9 ամսից կմայրանա: Ապրիլի 7-ին եկեղեցիներում պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրանալու սպասող կանանց օրհնության օր: Դարեր շարունակ այս օրը Հայաստանում և Սփյուռքում նշվել է իբրև կնոջ, մոր, գեղեցկության օր: 1995-ից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում և նշվում է՝ որպես մայրության ու գեղեցկության օր: Հակամարդասիրական գաղափարախոսություններ տարածող համակարգերը մայրերի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը ընդունում են որպես մարտահրավեր: Օրինակ ,ապրիլի 7-ը 70 տարի մոռացության էր մատնված, իսկ դասագրքում առանձնակի մանրամասնությամբ մեկնաբանվում է Րաֆֆու հայտնի վեպի հերոսի մորը սպանելու դրվագը, ինչպես նաև Կապուտիկյանի «Թե մորդ անգամ մտքիցդ հանես» տողը: Դա միտումնավոր արվում էր, որպեսզի մարդը մորը որպես սրբություն չընդունի և հեշտորեն ընդունի սոցիալիստական-կոմունիստական կամ այլ հակամարդասիրական գաղափարները: Այդ ժամանակներում մայրերի նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը պահպանվում էր ոչ քաղաքական ղեկավարության, այլ հասարակության որոշ ավանդապահ շերտերի և լուսավոր անհատների կողմից: Իսկ 1995-ին վերականգնվեց ապրիլի 7-ը, ինչպես նաև եկեղեցիներում վերականգնվեց ապրիլյոթյան պատարագը: Վերականգնվեց մոր նկատմամբ վերաբերմունքը: Մայրանալը կրկին համարվեց կնոջ ամենամեծ նշանակությունն ու առաքելությունը: Ներկայում ծնելիության սարսափելի ցածր մակարդակը, մայրերի թվի շեշտակի նվազումը, չամուսնացած աղջիկների աճող թիվը, ինչպես նաև ահագնացող արտագաղթը, տղմարդկանց զանգվածային արտագնա աշխատանքի մեկնելն ամենևին չեն վկայում, որ կանանց, մայրերի նկատմամբ վերաբերմունքն իր բարձրության վրա չէ: Առավել սարսափելի է հղիության արհեստական ընդհատումները: Իսկ կանանց նկատմամբ բռնությունների մասին տխուր վիճակագրությունը գալիս է ամբողջացնելու այս անմխիթար պատկերը: Մայրերի նկատմամբ պետական, հասարակական վերաբերմունքը պետք է արմատապես բարելավվի: Մորը որպես սրբություն ընդունելը բնական է, աստվածային, բարոյական, ինչպես նաև՝ ազգային անվտանգության կարևոր խնդիր է: Այն ժողովուրդները, որոնք մայրերին որպես սրբություն չեն ընդունել, վերացել են, ջնջվել կամ կորցրել մարդկային դեմքը: Այնպես որ, քաղաքական և հոգևոր իշխանությունները, մեծ ու փոքր հեղինակությունները պետք է ջանք թափեն, որպեսզի մայրերի նկատմամբ հոգատար վերաբերմունքը բարձրացնեն սրբության մակարդակի: Դա ամենևին չի նվազեցնի տղամարդու դերը, այլ ընդամենը մոր վերաբերյալ զգացմունքները բանական սկզբունքի կվերածվի: Այսինքն, եթե ամեն մարդու համար իր մայրը սրբություն է, ապա նույն տրամաբանությամբ սրբություն պետք է համարվի մայրն ընդհանրապես: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր