«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:4. Մատան` դուբլի հեղինակ. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցակցի հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլ»-ի դարպասը: Մանկունիանցիների կազմում դուբլով աչքի ընկավ Խուան Մատան, ևս մեկական գոլի հեղինակ դարձան Խավիեր Հերնանդեսը և Ադնան Յանուզայը:
33 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 57 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:
[b]«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:4[/b]
Գոլեր` Մատա 39', 50', Հերնանդես 65', Յանուզայ 90'