«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Կարդիֆ»-ին. Մատան իր նորամուտը նշանավորեց գոլային փոխանցումով. տեսանյութ
«Օլդ Թրաֆորդում» կայացավ Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ» - «Կարդիֆ Սիթի» հանդիպումը: Այս խաղը իր նախկինի թիմի դեմ առաջինը դարձավ հյուրերի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի համար: Նորվեգացին մանկունիանցիների կազմում անցկացրել է 11 մրցաշրջան: Հանդիպումը նշանավորվեց նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Խուան Մատայի նորամուտով: Իսպանացի կիսապաշտպանը «Չելսի»-ից տեղափոխվելուց հետո իր առաջին խաղը անցկացրեց մանկունիանցիների կազմում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: 59-րդ րոպեին Մատան օգնեց աչքի ընկնել Էշլի Յանգին:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Կարդիֆ Սիթի»`2:0
Գոլեր` վան Պերսի 6', Յանգ 59'