211652_close_icon
views-count1313 դիտում article-date 10:02 05-04-2014

Իվան Կուխտան կվերադառնա Հայաստան․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի»՝ Ուկրաինայի իշխանությանը մոտ հուսալի աղբյուրների հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ, այնուամենայնիվ, Ուկրաինայի դիվանագիտությունն ուշադրություն է դարձնում հանգամանքներին, որոնց ճնշման ներքո հայկական կողմն ընդունել է ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայում քվերակության ժամանակ Ռուսաստանին աջակցելու մասին հայտնի որոշումը եւ մտադիր չէ իրավիճակը դրամատիզացնել դեմարշներով կամ այլ խիստ պատասխան միջոցներով: Ավելին՝ մեր աղբյուրները հայտնել են, որ շուտով պրն Կուխտան կվերադառնա Երևան և կշարունակի նախկին ռեժիմով իրականացնել իր պարտականությունները: Ստույգ ժամկետներ առայժմ չեն հաղորդվում, բայց ինչպես պարզաբանել են աղբյուրները, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի դեսպանը Երևանում կլինի մինչև Զատիկ՝ ապրիլի 20-ը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր