1845 դիտում
09:00 02-04-2014
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան գնաց ու չեկավ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը ՌԱՀՀԿ կենտրոնում հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա այս շաբաթ և կշարունակի իր աշխատանքը։ Սակայն, ինչպես պարզվում է, դեսպանի վերադարձը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչելու վերաբերյալ բանաձևին Հայաստանը «դեմ» է քվեարկել։ Այս մասին մեզ հայտնեց նույն ինքը՝ Իգոր Ռոմանը, սակայն ցանկացավ զերծ մնալ մեկնաբանություններից՝ նշելով, որ հավելյալ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ Կիևից որևէ նոր տեղեկություն տրամադրելու հրահանգ չունի։
«Այս պահին դեսպանի վերադարձի մասին ինֆորմացիա չունեմ։ Ես անցյալ շաբաթ ասել էի, որ դեսպանը հնարավոր է վերադառնա Երևան և դա ասել եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությունից առաջ», - մեր զրույցում ասաց դեսպանատան աշխատակիցը և խուսափեց մեր մյուս հարցերից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
10:02 05-04-2014
Իվան Կուխտան կվերադառնա Հայաստան․ Ժամանակ
1480 դիտում
10:11 03-06-2014
Իվան Կուխտան վերադարձել է Երևան․ Ժամանակ
1582 դիտում
22:32 13-03-2014
Որ Ուկրաինան է ներկայացնում ՀՀ-ում դեսպան Կուխտան. տեսանյութ
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1432 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա