1519 դիտում
08:36 05-04-2014
Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեկնաբանելով Տ. Սարգսյանի հրաժարականը։ Ըստ նրա Բրյուսելում Տ. Սարգսյանի հայտարարությունը, որ ՀՀ-ին անհրաժեշտ է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, և որն արվել է արդեն գրված հրաժարականի պարագայում, համաձայնեցված է եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Մ. Կոլերովը ժխտել է, որ հրաժարականը ներկայացվել է Կրեմլի ճնշման ներքո. «Տ. Սարգսյանը դեռ խորհրդային տարիներին սկսել է զբաղվել քաղաքականությամբ և կոմսոմոլի կարիերա է արել։ Գոնե այդ փորձված կոմսոմոլը գիտի, թե ինչ է անում։ Նրա ինչի՞ն է պետք Կրեմլը։ Ամեն ինչ այդպես էլ պարզ է»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2747 դիտում
11:07 31-01-2017
Եթե քաղաքական ուժն ունի ծրագիր և թիմ, ապա օր առաջ պետք է հրապարակի նաև իրագործողների անունները. «168 ժամ»
1312 դիտում
10:34 11-05-2021
Զոհին երախում պահած գիշատչի ցինիզմով սպառնում են, թե ապագա կա․ «168 ժամ»
1875 դիտում
09:01 27-05-2021
Ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի․ «168 ժամ»
Այս բաժնից
868 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
700 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել