211652_close_icon
views-count1440 դիտում article-date 11:53 04-04-2014

Հայտնի է Օպերայի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար ստեղծված հանձնաժողովի կազմը

2014 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Մրցութային հանձնաժողովի կազմ. Դավիթ Ղազարյան-նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Արտակ Գևորգյան-քարտուղար, նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հովհաննես Չեքիջյան-անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար, Գեղամ Գրիգորյան-անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ռեժիսոր, Կարեն Դուրգարյան-անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Վարդան Աճեմյան-անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Շահեն Շահինյան-անդամ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, Արթուր Ղուկասյան-անդամ, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ, Էդգար Գևորգյան-անդամ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ, Վահան Դավթյան-անդամ, ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Վահան Եղիազարյան-անդամ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական, Արմինե Խաչատրյան-անդամ, նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ: ՀՀ Մշակույթի նախարարություն

Նմանատիպ նյութեր