6104 դիտում
10:01 04-04-2014
Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր վարչապետը կլինի «բոլորի կողմից ընդունված անձ». Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրապետականի ԳՄ նիստը երեկ տևել է ընդամենը 10-15 րոպե։ … ՀՀ նախագահն ասել է. «Շատ չերկարացնեմ՝ նախկին վարչապետն այսօր եկել է ինձ մոտ, խնդրել է ընդունեմ իր հրաժարականը, ընդունել եմ»։ ԳՄ անդամները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, անսպասելիությունից քարացել են՝ ոչ ոք չի սպասել նման զարգացում։ Խոսել է վարչապետը, ասել է՝ սա իմ անձնական որոշումն է։ Եվ հարցը փակվել է։
Նիստն արագ ավարտվել է, սակայն նիստից հետո Սերժ Սարգսյանն առանձին-առանձին ընդունել է ԳՄ անդամներին, երկար լսել նրանց կարծիքները, թե ում են տեսնում վարչապետի աթոռին։ ԳՄ անդամները շեշտել են, որ «լավ կլինի նախագահին նվիրված անձ լինի»։ Սերժ Սարգսյանն ավելացրել է. «Բոլորի կողմից ընդունված անձ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5104 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
2756 դիտում
16:59 31-10-2016
Առողջ աշխատատեղ` բոլորի համար. տեղի է ունեցել «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար» սեմինար