211652_close_icon

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարծես թե չի խրատվել. Ժողովուրդ

views-count2192 դիտում article-date 08:37 04-04-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել։ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու և հէկ կառուցելու թույլտվություն է տվել։ Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում։ Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր