Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը ազատվեց նաև Կոտայքի մարզպետի պաշտոնից
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում կայացված որոշման համաձայն Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հարցը նախապես ներառված էր կառավարության օրակարգում. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Նշենք, որ մինչև Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելը Ա. Հարությունյանն ազատվել էր Բնապահպանության նախարարի պաշտոնից:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում կարող է փոխարինել Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: