Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել. ի՞նչ է անելու «հրաշալի քառյակը»
SHAMSHYAN.com–ի տեղեկություններով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարական է ներկայացրել, որը քննարկվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականը ներկայացրել է սեփական դիմումի համաձայն:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ վարչապետը դեռ մեկ ամիս առաջ է դիմում ներկայացրել, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված համաժողովը և ՍԴ-ում կուտակային կենսաթոշակի վիճարկումը նախագահը խնդրել է սպասել:
Այս պահին վարչապետի հավանական թեկնածուի անունը հայտնի չէ: