3407 դիտում
11:24 02-11-2018
Ինչ է անելու ՀՀԿ-ից պոկված քառյակը. հնարավոր է ցուցատախտակները ոտք առնեն, փախչեն․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմին չմիացած, բայց ՀՀԿ-ից պոկված քառյակը՝ Սամվել Ֆարմանյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյան և Կարեն Բեքարյան, այս ընթացքում նախընտրում է լրատվամիջոցների հետ չշփվել, չասել իրենց ապագա պլանների մասին։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանք մտադիր են ոչ թե որևէ ուժի հետ կրկին մտնելու խորհրդարան, այլ ստեղծելու մի միավորում, որն ավելի շատ քաղաքական վերլուծական աշխատանքներով է զբաղվելու։
Իսկ մինչ այդ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Արման Սաղաթելյանը մեկ ամսից ավելի է՝ իրենց աշխատասենյակներին փակցրած անուն-ազգանվան ցուցատախտակը պոկել են։ Երբ հարցրինք՝ ինչո՞ւ են հանել, աշխատակիցներն ասացին՝ պոկվել է, պիտի կպցնեն։ Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է ցուցատախտակն ինքն իրեն պոկվել ընկել։ Թեև, ի՞նչ իմանաս, Հայաստանում իրավիճակ է փոխվել, հնարավոր է ցուցատախտակներն էլ ոտք առնեն ու փախչեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4329 դիտում
10:10 22-03-2019
Քառյակը կապը չի խզել. Ֆարմանյանը ՀՀԿ-ականներին հրավիերել է խաշի. «Իրատես»
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»