Հալեպի արևելքում սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի գրոհայինների ամենախոշոր հենակետը
Հալեպ նահանգի արևելքում ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենախոշոր հենակետը` սիրիական բանակը վերադարձրել է Մասքանա բնակավայրի վերահսկողությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Կառավարական զորքերը և նրանց դաշնակից ուժերը վերադարձրել են Մասքանայի լիարժեք վերահսկողությունը՝ ոչնչացնելով ԻՊ-ի ահաբեկիչների ամենախոշոր հենակետը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքերով՝ բնակավայրում արդեն աշխատում են սակրավորները, որոնք սկսել են պայթուցիկ սարքերի և ականների որոնման և վնասազերծման աշխատանքները: