Սիրիական բանակը Դամասկոսում 20 զինված գրոհային է ոչնչացրել
Սիրիայի զինված ուժերը Դամասկոսի արևելյան հատվածում 20 զինված գրոհային են ոչնչացրել, հայտնում է «ՍԱՆԱ»֊ն։
Գործակալությունը նշել է նաև, որ օրեր առաջ նույն շրջանում ավելի քան 175 Ասադի ռեժիմի հակառակորդ է ոչնչացվել։
Բացի այդ, վերջին օրերին Դամասկոսից հարավ գտնվող տարածքում սիրիական բանակի և ընդդիմադիր զինյալների միջև կատաղի մարտեր են ընթանում։