Ադրբեջանը հայտարարել է, որ Արսեն Խոջոյանին վերադարձնելու հարցը կորոշվի 30-40 օրվա ընթացքում
Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ շարունակվում են հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանին հայկական կողմին վերադարձնելու շուրջ ընթացող բանակցությունները:
Սայիլովի խոսքով՝ բանակցությունները տարվում են 3 ուղղությամբ:
«Բանակցությունները նորմալ են ընթանում, սակայն որոշ հարցերում դեռ հստակություն պետք է մտցվի: Միգուցե հաջորդ ամիս երիտասարդին վերադարձնելը հնարավոր լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ 30-40 օրերի ընթացքում այդ հարցով որոշում կկայացվի: Սայիլովը նշել է նաև, որ Արսեն Խոջոյանը չի ցանկանում 3-րդ երկիր տեղափոխվել:
Հիշեցնենք, որ 23-ամյա Ա. Խոջոյանը, ով վերջերս գերությունից վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է, սահմանը հատել և հայտնվել է հակառակորդի տարածքում մարտի 7-ին: