4641 դիտում
11:45 03-04-2014
Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։
Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում վիրահատված և ապաքինվող կանանց, զրուցել նրանց հետ ակցիայի անցկացման, ինչպես նաև կատարման վերաբերյալ։ Լսելով նրանց բարձր գնահատականը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ ակցիային աջակցելու հարցում ցուցաբերած պատրաստակամության և բարձրակարգ բուժսպասարկման համար։
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հայտնել է, որ ակցիայի շրջանակում կենտրոն է դիմել 500 կին։ Բազմապրոֆիլ հետազոտություններից հետո նրանցից 29-ը վիրահատվել են էնդոսկոպիկ եղանակով. կատարվել է նաև 6 փոքր վիրահատական միջամտություն։ Կենտրոն դիմած կանանցից 115-ն ստացել է խորհրդատվություն, 284-ը դենսիտոմետրիայի հետազոտություն են անցել։ Գեորգի Օկոևն ընդգծել է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ակցիայի ընթացքում վիրահատության ուղեգրված բոլոր կանայք կվիրահատվեն՝ ակցիայի ավարտի օրացուցային ավարտից հետո էլ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3090 դիտում
15:07 16-06-2017
Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները
Այս բաժնից
538 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
706 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
571 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ