1879 դիտում
09:49 03-04-2014
Քրեական գործ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի դեմ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Բժշկական համալսարանի ռեկտոր պարոն Նարիմանովը դատական վճիռը չկատարելու նոր մարտավարություն է ընտրել: Օգտվելով դատական վճռի մեջ տեղ գտած անճշտությունից, այն է՝ հայցվոր Արմեն Մանուկյանին վերականգնել իր նախկին աշխատանքում` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (Համալսարանի) ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնում (իրականում պետք է լիներ` ամբիոնի վարիչի պաշտոնակատարի), նա 2014թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության պահանջին ի պատասխան դատարանից խնդրել է պարզաբանել այդ վրիպակը:
Այս հարցը հնարածին է և ուղղված է դատական վճռի կատարումից խուսափելուն: Փորձեմ հիմնավորել.
1) Ի՞նչն էր խանգարում Բժշկական համալսարանի ռեկտորին 6.11.2013թ.-ին ուժի մեջ մտած դատական վճիռը պարզաբանելու նպատակով անմիջապես դիմել դատարան: Բժշկական համալսարանի իրավաբանը դիմել է ԴԱՀԿ ծառայություն միայն 5 ամիս անց, ի պատասխան այդ ծառայությանն ուղղված իմ դիմումի:
2) Եթե ես չդիմեի ԴԱՀԿ ծառայություն, ե՞րբ էր պարոն Նարիմանովը պատրաստվում կատարել դատական վճիռը:
3) Շատ զարմանալի է դատական վճռում տեղ գտած սխալի կարևորումը, քանի որ ես պահանջել եմ նախկին աշխատանքում վերականգնումը, այլ ոչ թե ամբիոնի վարիչի պաշտոնը, և այս հարցը ոչ մի անգամ չի արծարծվել ռեկտորի հետ ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում:
4) Այնուամենայնիվ, եթե պարոն Նարիմանովն այդքան կարևորում է այդ վրիպակի առկայությունը, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ինձ որևէ ամբիոնի վարիչի պաշտոն առաջարկելու փաստը, չէ՞ որ դրա մասին ոչ մի խոսք չկար դատական վճռի մեջ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
13401 դիտում
09:36 15-04-2014
Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտորի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է․ Հրապարակ
27134 դիտում
10:35 12-12-2020
Թալանել են Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի իրավական հարցերով խորհրդականի տունը
Այս բաժնից
523 դիտում
18:07 26-11-2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ
997 դիտում
17:24 26-11-2024
Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում
1525 դիտում
16:50 26-11-2024
Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս․ Oragir.News