211652_close_icon
views-count7208 դիտում article-date 22:04 02-04-2014

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալին դանակահարե՞լ են

Քիչ առաջ [b]SHAMHSYAN.com-[/b]ին է դիմել Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը Կարինե Հակոբյանը, ով հայտնեց, որ իր տեղեկություններով ամուսնուն բանտում դանակահարել են: Ըստ նրա ամուսնու դեմ թշնամության պատճառ է հանդիսացել օրեր առաջ Արտակի նկատմամբ սպանության փորձի համար իրենց բողոքը: Կարինեն շատ անհանգստացած էր և հայտնեց, որ ցանկանում է մեկնել Արթիկ, եթե մոտ ժամանակում տեղեկություն չստանա: Նշենք, որ Արթիկ ՔԿՀ դատապարտյալի ուղղությամբ կրակող 4 պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով, այն է` սպանության փորձ: [b]SHAMHSYAN.com[/b]-ը ևս փորձում է պարզել եղելությունը: [url=https://shamshyan.com/hy/article/1403221952266/]Հիշեցնենք[/url], որ մարտի 22-ին, [b]SHAMHSYAN.com[/b]-ին էր դիմել Կարինե Հակոբյանը, ով պատմել էր, որ սույն թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մահափորձ են կատարել իր ամուսնու՝ նույն ՔԿ հիմնարկի դատապարտյալ Արտակ Մարատի Հակոբյանի նկատմամբ և այդ դեպքի կապակցությամբ զեկուցել են Շիրակի մարզի դատախազություն, պատմել իրենց ձեռնտու տարբերակով և ի օգուտ իրենց Շիրակի մարզի դատախազությանը սուտ ներկայացրել են, թե իբրև անփութության պատճառով կրակոց է տեղի ունեցել բնակելի տարածքում. «Ամուսնուս վիրահատության տեղափոխելիս դատապարտյալների տեսակցության դռան մոտ՝ անցագրային կետի մոտ, իբրև պատահական կրակոց է տեղի ունեցել «Մակարով» տեսակի ատրճանակից և տվյալ հանցագործության դեպքի առիթով զենքի հետ անփույթ վարվելու համար տույժի են ենթարկել «Արթիկ» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակից, Արդարադատության ավագ լեյտենանտ Արթուր Մարուքյանին: Այս ամենը չի համապատասխանում իրականությանը»,-ասել էր Կարինեն:

Նմանատիպ նյութեր