«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալին տեսության գնացած քաղաքացու հանձնուքում արգելված դեղահաբի կտորներ են հայտնաբերվել
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված հանձնուքը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, ընդհանուր 1.01 գրամ քաշով դեղահաբի կոտրված 4 կտոր, որից մեկը՝ «B» գրառմամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: