Մեր դռները բաց են քեսաբահայերի առաջ. Դավութօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցած դեպքերին, ասել է, որ այնտեղի հայերը կարող են ապաստանել Թուրքիայում, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1614]Ermenihaber.am [/url]կայքը:
Նախարարը մասնավորապես ասել է.
«Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե այնտեղի հայերին Ալ-Քաիդան է սպանում, Թուրքիան է Ալ Քաիդային աջակցում է: Նման բան չկա: Դեռ ավելին, առաջին օրվանից ասել ենք, պաշտանական հայտարարություններ ենք արել, ես հայ պատրիարքի փախանորդին եմ զանգել, համայնքի առաջնորդներին լուր եմ ուղարկել, որ Քեսաբում ապրող հայերը, եթե ցանկանան, կարող են գալ Թուրքիա:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1614]այստեղ[/url];