211652_close_icon
views-count1048 դիտում article-date 14:40 04-04-2014

ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայերի օգնության համար բացված հաշվեհամարին

ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը: «Մեր խորին ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի և մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի և սիրիահայ ազգաբնակչությանը և պատրաստակամություն հայտնում բարոյական ու նյութական հնարավոր միջոցներով մեղմել նրանց վիշտն ու կորուստը: 21-րդ դարում էլ ժողովուրդների գոյապահպանումը հիմնվում է ինքնօգնության վրա: Կոչ ենք անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել, անտեսել միջկուսակցական, միջխմբային տարաձայնությունները և համախմբվել քեսաբահայությանը, սիրիահայությանն ու սիրիացիներին օգնելու գաղափարի շուրջ»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ նվիրատվությունները կարող եք փոխանցել Արդշինինվեստբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին` 247010003090 (ՀՀ դրամ) 247010003090/0001 (ԱՄՆ դոլար) SWIFT: ASHBAM22

Նմանատիպ նյութեր