5810 դիտում
22:20 27-03-2014
Եվրամիությունը դատապարտում է քեսաբահայերի բռնի տեղահանությունը. Տրայան Հրիսթեա
Եվրամիությունը Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումն այս տարի չի նվազեցնելու: Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիստեան: Ֆինանսական ծրագիրը այս պահին քննարկման փուլում է: Եվրամիությունը 2013-ին տրամադրել է մոտ 40 միլիոն եվրո օժանդակություն: Ներկայացնելով Հայաստան-ԵՄ առաջընթացի զեկույցը դեսպան Հրիսթեան նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները անցած տարի ակտիվ են եղել: Ստորագրվել են վիզաների դյուրինացման ու ռեադմիսիայի համաձայանագրերը:
Հայաստանի հետ հարաբերությունները շարունակվելու են նույն տեմպով: Հայաստան-ԵՄ նոր պլատֆորմը մշակվում է: Գործակցությունը լինելու է ճյուղային: Անդրադառնալով Սսոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը` դեսպանը նշեց, որ Ուկրաինական նախաստորագրումը որոշակի նախադեպ կարող է դիտարկվել, սակայն Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են այլ ճանապարհով:
Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը քեսաբահայության տեղահանման փաստի վերաբերյալ: Տրայան Հրիստեան նշեց, որ արտգործնախարարությունից ահազանգ են ստացել: Ըստ ԵՄ դեսպանի` Հայաստանի մտահոգությունը փոխանցված է Բրյուսել և քննարկման փուլում է:
Լեռնային Ղարաբաղի հարցում Տրայան Հրիստեան դրական գնահատեց Սարգսյան-Ալիև հանդիպումը Վիեննայում: Դեսպան Հրիստեայի խոսքով` Եվրամիությունը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և Մինսկի խմբի շրջանակում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25031]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
990 դիտում
12:40 16-12-2014
Հայաստանը՝ ԵՄ կրթական տարածքի մաս է. Տրայան Հրիսթեա
1155 դիտում
00:13 13-03-2014
Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին. Տրայան Հրիստեան ներկայացրել է օժանդակության ձևերը
3990 դիտում
13:44 24-08-2017
Հռոմում միգրանտների տեղահանությունը վերածվել է ոստիկանության հետ բախումների
Այս բաժնից
1075 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2880 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1024 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում