211652_close_icon
views-count19316 դիտում article-date 13:42 02-04-2014

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. МАЗ-ը հեռուստաաշտարակի մոտ հայտնվել է ձորում. վարորդը տեղում մահացել է. դեպքի վայր են ժամանել ՃՏՀ ավագ քննիչն ու Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ՝ հեռուստաաշտարակի մոտ, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Գարեգին Սարգսյանը МАЗ 5334 KS 3577 մակնիշի 257 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վազ 21015 մակնիշի 01 ՍՏ 115 համարանիշի ավտոմեքենային, այնուհետ դուրս գալով երթևեկելի գոտուց՝ կողաշրջված հայտնվել է ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Սարգսյանը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ Այս պահին քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները վթարի վայրում գործողություններ են կատարում: Մի քանի ականատեսներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ վթարն ավելի խոշոր լիներ, քանի որ վարորդը, ըստ տեղեկությունների, զգալով մեքենայի անսարքությունը, կարողացել է վարպետորեն շրջանցել մի քանի ավտոմեքենաների: Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խմբերը: Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր