1239 դիտում
08:54 02-04-2014
Տրանսպորտի սակագնի հարցով քվեարկություն չի լինի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանում կկայանա ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի ուղևորահոսքի հետազոտությամբ զբաղվող միջազգային խորհրդատուն ավարտել է իր վերլուծությունը և հենց այդ օրն էլ կներկայացվեն տվյալները:
Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ հենց այդ օրն էլ որոշվելու է Երևանի տրանսպորտի նոր սակագինը: Սակայն Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ուղեվարձի թանկացման հարց չկա. «Միջազգային կազմակերպությունը ներկայացնելու է իր վերլուծության արդյունքները, իսկ դրանից հետո մենք իրատեսական պատկեր կունենանք, թե ինչպիսին պետք է լինի սակագինը, որն է իրական սակագինը»: Այսինքն՝ դեռ ամեն ինչ առջևում է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2500 դիտում
15:57 01-02-2020
Հայտնի է, թե երբ ԱՄՆ Սենատը նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկություն կանցկացնի
823 դիտում
15:48 11-04-2023
ԱԺ-ում գաղտնի քվեարկություն կանցկացնի նոր օմբուդսմենի ընտրության հարցով
Այս բաժնից
757 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1105 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը