211652_close_icon

Երևանի Բուռնազյան փողոցում բնակիչների կողմից ստեղծված կենցաղային ու շինարարական աղբի բուրգը Երևանի քաղաքապետարանը ու Էրեբունու թաղապետարանը ժամերի ընթացքում մաքրեցին. մնում է որոշ «վայ» բնակիչներ նորից տարածքը չաղտոտեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count913 դիտում article-date 17:31 04-10-2025
SHAMSHYAN.com-ը երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում աղբի համար նախատեսված աղբամանների կողքին ստեղծված կենցաղային ու շինարարական աղբի բուրգի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի և Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները ժամանում են նշված վայր և հեռացնում աղբը, որից հետո՝ մաքրում տարածքը։

Մնում է որոշ «վայ» բնակիչներ իրենց տան շինարարական ու կենցաղային աղբը նորից չբերեն և չլցնեն այդ հատվածում ու հետո սկսեն սրտաճմլիկ արտահայտություններ անել, թե Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանը ոչինչ չեն ձեռնարկում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում հայտնի Ֆրանսիական կրթահամալիրի և սովետական տարիներից հայտնի, այժմ չգործող ժամացույցի գործարանի հարևանությամբ տեղադրված են աղբարկղեր, որտեղ բնակիչները իրենց տան աղբն էին թափում, ապա Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները ամենօրյա ռեժիմով հեռացնում են աղբը: 
 
Տևական ժամանակ է՝ անփույթ բնակիչների պատճառով աղբամանների մոտ կուտակվել է շինարարական ու կենցաղային աղբ, մինչդեռ բնակիչներին ամեն անգամ հորդորել են, որ այդ աղբը չթափեն՝ որտեղ պատահի: 

Թե ով պետք է այդ աղբը հեռացնի նշված վայրից՝ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների ղեկավարների և բնակիների համար դարձել է կռվախնձոր: 
 
Քաղաքապետարանն ասում է՝ դա մեր «պոզիցիան» չէ, թաղապետարանն ասում է՝ մերը չէ, բնակիչն էլ գիշերը գաղտագողի աղբը թափում է ու այդքանով իր գործը համարում է ավարտած: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր