211652_close_icon
views-count2299 դիտում article-date 16:42 01-04-2014

Իսպանական «սալսա»` «Բարսելոնա» - «Ատլետիկո Մադրիդ»

Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլի դիմակայություներից մեկը կլինի իսպանական: Առաջին խաղում «Բարսելոնա»-ն կհյուրընկալի Մադրիդի «Ատլետիկո»-ին: Այս երկու ակումբները Իսպանիայի առաջնությունում պայքարում են չեմպիոնության համար: Մրցաշարային աղյուսակում «Ատլետիկո»-ն զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Բարսելոնա»-ն` երկրորդ հորիզոնականը: Այժմ թիմերին հարկ կլինի միմյանց միջև հարաբերություները պարզել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում: Եթե Իսպանայի առաջնությունում այս թիմերի չեմպիոն դառնալու հնարավորութունները հավասար են գնահատվում, ապա Չեմպիոնների լիգայում ֆավորիտ է համարվում «Բարսելոնա»-ն: Դա պայմանավորված է նրանով, որ կատալոնյան ակումբը ավելի մեծ փորձ ունի եվրոպական մրցասպարեզում, իսկ Չեմպիոնների լիգայում այդ հանգամանքը շատ ժամանակ վճռորոշ դեր է խաղում: Չնայած դրան կողմերը միմյանց շատ լավ են ճանաչում: Դրա մասին է վկայում Իսպանիայի առաջնության, գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում թիմերի միջև կայացած բազմաթիվ հանդիպումները: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն աչքի են ընկնում իրենց վստահ ելույթներով: Խմբային փուլում երկու թիմերը իրենց խմբերում վստահորեն զբաղեցրեցին առաջին տեղերը, իսկ 1/8 եզրափակիչում առանց մեծ բարդությունների առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ: Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր «Բարսելոնա»-ն 7-րդ անգամ անընդմեջ իրավունք է ստացել հանդես գալ հեղինակավոր մրցաշարի 1/4 եզրափակիչում ,մինչդեռ «Ատլետիկո»-ն այդ իրավունքին է արժանանում 17 տարվա դադարից հետո: 96/97 մրցաշրջանում մադրիդցիները 1/4 եզրափակիչում երկու խաղերի արդյունքում զիջեցին «Այաքս»-ին: [b]Վիճակագրություն[/b] Չեմպիոնների լիգայի շրջանակում թիմերը կհանդիպեն առաջին անգամ: «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն իրենց պատմության ընթացքում միմյաց հետ մրցել են 105 անգամ, որից 60 խաղում հաղթանակ են տոնել կատալոնացիները, 19 դեպքում մադրիդցիները, իսկ 26 անգամ կնքվել է խաղաղ դաշինք: Վերջին անգամ երկխաղյա դիմակայության շրջանակում «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն հանդիպել են 2013 թվականի օգոստոսին` Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում: Այդ ժամանակ Մադրիդում գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ Բարսելոնայում` գոլազորուկ ոչ-ոքի արդյունք: Մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ երկրի սուպերգավաթակիր հռչակվեց «Բարսելոնա»-ն: [b]Կադրային խնդիրներ[/b] «Բարսելոնա» Այս խաղից առաջ «Բարսելոնա»-ն վնասվածքի պատճառով երկարատև ժամանակով կորցրեց իր հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսին: Ծնկի վնասվածքի պատճառով Պույոլի մասնակցությունը այսօրվա խաղին հարցականի տակ է: «Ատլետիկո Մադրիդ» «Ատլետիկո»-ի կազմի վերաբերյալ ամենակարևոր լուրը ստացվեց երեկ, երբ հայտնի դարձավ, որ մարզման ժամանակ թիմի հարձակման առաջատար Դիեգո Կոստան վնասել է ծունկը: Այսօրվա խաղին նրա մասնակցությունը մեծ հարցականի տակ է: Որակազրկման պատճառով իր թիմին չի կարող օգնել Ռաուլ Գարսիան: Հավանական մեկնարկային կազմեր «Բարսելոնա»: Պինտո — Դանի Ալվեշ, Պիկե, Մասկերանո, Խորդի Ալբա — Բուսկետս, Խավի, Ֆաբրեգաս — Նեյմար, Մեսսի, Ինիեստա «Ատլետիկո»: Կուրտուա — Խուան ֆրան, Միրանդա, Գոդին, Ֆելիպե Լուիս — Կոկե, Գաբի, Մարիո Սուարես, Թուրան — Վիլյա, Դիեգո Կոստա [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր