Սուրենավանի գյուղապետը նախօրեին սրտի ծանր նոպա է ունեցել․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատյան դաշտի և Արմավիրի որոշ գյուղերում նախօրեի ցրտահարությունն այնպիսի ավերածություններ է արել, որ բերքի հետ կապված որևէ հույս չի մնացել: Հատկապես տուժել են ծիրանն ու խաղողը: Եվ այն գյուղերում, որտեղ ծիրանի ու խաղողի բերքը եկամտի գրեթե միակ աղբյուրն է, սուգ է հայտարարվել:
Մեր տեղեկություններով, աղետն առանձնապես ծանր է տարել Սուրենավանի գյուղապետը, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, նախօրեին սրտի ծանր նոպա է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց: Թե որքանով է 46-ամյա տղամարդու առողջական վիճակը պայմանավորված եղել ցրտահարության փաստով, երեկ մեզ չհաջողվեց ճշտել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։