slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Չէիք հավատո՞ւմ, որ ձյուն է գալու
211652_close_icon

Չէիք հավատո՞ւմ, որ ձյուն է գալու

views-count2775 դիտում article-date 23:00 31-03-2014
Հրեա երեխան հավատում է, որ Մովսեսը ծովը մեջտեղից կիսել է: Խոսքին հավատալը մարդկային թերություն չի, ինչպես կարծում են որոշ մարդիկ: Այն մարդկային ամենալուսավոր որակն է, որը նպաստում է առաջադիմությանը: Մի քանի օր առաջ օդերեևութաբանն ասաց, որ ձյուն է գալու, սակայն մարդը չհավատաց: Գյուղացին չհավատաց, չհավատաց վարորդը, չհավատաց պաշտոնյան ու առավոտյան աշխատանքի գնացող սովորական մարդը չհավատաց: Արդյունքում գարնանային ձյունը աղետալի պատկեր ստեղծեց: Առաջ այդպես չէր: Խոսքին չէին կասկածում: Սակայն երբ ուշ միջնադարում ասպարեզ իջավ կասկածի-հավատի տեսությունը, կասկածը դարձավ ճշմարտությանը հասնելու ելակետ: Այսինքն տեղեկությունը կամ խոսքը սկզբում կասկածի տակ է առնվում, հետո քննվում, հետո նոր ընդունվում կամ չի ընդունվում: Օրինակ՝ ձյան գալու մասին օդերևութաբանի հաղորդումը նախ կասկածի տակ է դրվում, ապա քննվում, իսկ հետո ընդունվում կամ չի ընդունվում: Այդպես եղավ նաև այս պարագայում: Մարդը ձյան գալու մասին հաղորդումը կասկածի տակ առավ, որովհետև գարնան կեսին այդպիսի ձյան տեղում չէր հիշում: Հետո հավանական էլ չէր, որ այդքան ձյուն կարող էր գալ, կամ այդքան կարող էր ցրտել, որովհետև գարուն էր և եղանակն արդեն տաքացել էր: Իսկ արկտիկական ցիկլոնի մասին պատկերացում կազմելու համար պետք էր աշխարհագրական գիտելիք, որը չուներ: Այդ պատճառով չկարողացավ պատշաճ քննել, թե որքանով է արժանահավատ արկտիկական ցիկլոնի, ձյան և ջերմաստիճանի անկման մասին հաղորդումը: Եվ քանի որ կասակածները խորն էին, իսկ քննության համար բավարար տվյալներ չկային, ապա մարդը չհավատաց օդերևութաբանի հաղորդմանը: Այսպիսով, օդերևութաբանին չհավատալու պատճառը չհիմնավորված կասկածամտությունն է, շաղախված սեփական կարծիքի հանդեպ չհիմնավորված վստահությամբ կամ մեծամտությամբ: Դրան գումարվեց ընդհանուր դեպրեսիան և մարդն ակամա դրսևորեց իրականությանը ոչ համարժեք վարք: Մարդուն ասացին, որ ուժեղ ձյուն է գալու և սաստիկ ցրտելու է եղանակը, սակայն նա դրան համարժեք գործողություն և քայլ չարվեց: Ժամանակին չմաքրվեցին ավտոճանապարհները, այգիները չպաշտպանվեցին, բազմաթիվ ավտովթարներ գրանցվեցին և այլն: Միայն անվերջ կրկնում էր, որ չէր սպասում այդպիսի կլիմայական աղետ: Պատրաստ չէր: Հավատի դեֆիցիտը առավել նկատելի է հանրային հարաբերություներում: Մարդը չի հավատում մշակութային գործչին, քահանային, նախարարին, պատգամավորին, գրողին, նկարիչին, երաժիշտին: Առավել մտահոգիչ է այն, որ երեխան չի հավատում ուսուցչի խոսքին: Ուսումնական առաջադիմության ընդհանուր անկման պատճառը ուսուցչի խոսքի նկատմամբ հավատի բացակայությունն է: Հավատի դեֆիցիտն է պատճառը, աղքատությունը չի պակասում, երկիրը չի հզորանում և ոչ ոք ծովը մեջտեղից չի կիսում: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր