1161 դիտում
20:46 31-03-2014
«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից արդեն օգտվել է 20 225 կին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում մարտի 8-ից ի վեր քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 20225 կին:
Կատարված տարբեր հետազոտություններից հետո վիրահատության է ուղեգրվել 1688 կին, որոնցից 533-ն արդեն վիրահատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը՝ ակցիայի ընթացքը պատշաճ ապահովելու ուղղությամբ:
[i]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/i]
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
16:37 07-04-2014
«Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում բուժօգնության է դիմել ավելի քան 26 հազար կին
1102 դիտում
11:47 21-05-2015
2012-2014 թթ. «Ձեզ համար կանայք» անվճար առողջապահական ակցիային մասնակցել է 44.000-ից ավելի կին
1366 դիտում
12:48 10-03-2014
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
Այս բաժնից
1360 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
778 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին