slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» բացահայտումները
211652_close_icon

ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» բացահայտումները

views-count1607 դիտում article-date 15:39 31-03-2014
Սույն թվականի մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք/փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում/, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 ՀՀ դր. տուգանքներ, որոնցից 200 000 ՀՀ դր.՝ վարչական տուգանք, 172 500 ՀՀ դր.` բնությանը պատճառված վնաս: Վերոնշյալ ժամանակահատվածում «Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ: Արձանագրվել են նաև մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000 ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձանագրություն: Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500 ՀՀ դր.:

Նմանատիպ նյութեր