211652_close_icon

Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

views-count1353 դիտում article-date 15:03 31-03-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր