Ռիո դե Ժանեյրոյում բախումների ժամանակ անչափահաս է զոհվել
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Մարե արվարձանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 15֊ամյա պատանի է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Ըստ տեղի բնակիչների խոսքերի, 2 անչափահաս խմբերի միջև բախումների սկզբում նրանք իրար վրա քարեր են նետել, սակայն հետո նրանց միջև փոխհրաձգություն է սկսվել։
Զուգահեռաբար շուրջ 1000 ոստիկան փորձում է վերահսկողություն սահմանել Ռիոյի մեծությամբ 2֊րդ Մարե արվարձանի վրա։