Իտալիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Նապոլ»-ին հյուրընկալեց առաջատար «Յուվենտուս»-ին: Հանդիպումն ավարտվեց նեապոլիտանական ակումբի 2:0 հաշվով հաղթանակով:
37-րդ րոպեին Խոսե Կալյեխոնը առաջ մղեց իր թիմին, իսկ խաղի վերջնական հաշիվը 81-րդ րոպեին ձևակերպեց Դրիս Մերտենս:
Հատկանշական , է որ Անտոնիո Կոնտեի թիմը Իտալիայի առաջնությունում վերջին անգամ պարտություն էր կրել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին: Այդ ժամանակ «Յուվենտուս»-ը մրցակցի հարկի տակ 2:4 հաշվով զիջել էր «Ֆիորենտինա»-ին:
«Նապոլի» - «Յուվենտուս»`2:0
Գոլեր` Կալյեխոն 37', Մերտենս 81'