Հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:
Փակ են Մաստարա - Լանջիկ - Սառնաղբյուր, Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են:
Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։