4030 դիտում
16:39 30-03-2014
Եվա Րիվասի մահմեդական սերը. ո՞վ է նա. տեսանյութ
Եվա Րիվասի «բացակայության» ընթացքում նրա մասին նորությունները սոցկայքերի միջոցով էին հասնում: Երգչուհին այդ ընթացքում լուրջ զբաղված էր բիզնես-գործունեությամբ: Մոսկվայում «Րիվաս կարաոկե» ակումբը կարճ ժամանակում շատ պոպուլյար դարձավ: Ստիպված էր օր ու գիշեր այնտեղ մնալ, հրաժարվել բեմից: Դա նրան շատ շուտ հոգնեցրեց:
Մինչ Եվա Րիվասը հաջողակ բիզնեսով էր զբաղվում, կոլեգաները ու հատկապես դեղին մամուլը դա չէր մարսում: Ռուսական НТВ հեռուստաալիքը նույնիսկ հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Եվան 40 հազար ռուբլի է վճարել մեկ ամիս ռուս օլիգարխի հետ ապրելու համար: Երգչուհին զայրացավ ու որոշեց դատի տալ հեռուստաալիքին: Երգչուհին ոչ միայն անպատվաբեր է համարում վճարելը որևէ մեկի հետ լինելու համար, այլ առհասարակ վստահեցնում է, որ ինքը տղամարդկանց շրջանում խնդիր չունի: Ամուսնության մասին չի մտածում: Եթե որոշի այդ քայլին գնալ, ապա դա կանի միմիայն սիրելով ու կապ չունի, թե տղամարդը ինչ սոցիալական կարգավիճակում կլինի ու նույնիսկ ինչ ազգության ու կրոնի: Օրինակ` մեկ տարի սիրահարված է եղել ինգուշի, այն էլ` մահմեդական:
Հիմա Եվա Րիվասը սկանդալների հետևից չի վազում, ինքը եկել է Հայաստան` նոր սկավառակ ձայնագրելու համար: Այն ինտերնացիոնալ է լինել, երգչուհին տարբեր լեզուներով երգեր է կատարում ու կներառի ալբոմի տարբեր բլոկերում: Եղանակն էլ Հայաստանում կտաքանա, Եվան կնկարահանի «Արմենիա» երգի տեսահոլովակը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25147]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8054 դիտում
17:38 16-10-2016
«Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը»․ Օսկար Ուայլդ
10811 դիտում
00:07 04-04-2014
Եվա Ռիվասին կրքոտ համբուրող Անրի Ջոխաձեի գլխին պոզեր են տնկել. տեսանյութ, ֆոտոշարք 18+
2205 դիտում
14:27 29-08-2015
ՖԻՖԱ-ն կքննարկի Ժոզե Մոուրինյոյի հակամարտությունը «Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոյի հետ. տեսանյութ
Այս բաժնից
10495 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am