Վաղը՝ մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում դասեր չեն լինի
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:
Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:
Հ.Գ. Խնդրում եմ տարածել: