211652_close_icon
views-count1386 դիտում article-date 19:24 29-03-2014

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, իսկ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր