10607 դիտում
15:45 29-03-2014
Ախ, այսպե՞ս էլ գիժ ամիս, մարդու հանգիստ չի տալիս. կարկուտն «իրենով արեց» ողջ ճանապարհը
Կարծես թե արդիական է դառնում մարտ ամսվա հայտնի ու սիրված «Ախ, այսպե՞ս էլ գիժ ամիս, մարդու հանգիստ չի տալիս» բանաստեղծությունը:
Մինչ օդերևութաբանները կանխատեսում են, թե եղանակը ցրտելու է կամ էլ լինելու է արևային, այսօր՝ մարտի 29-ին, «գիժ» ամիսն իր հերթական «անակնկալը» մատուցեց մեզ. 2 րոպեի ընթացքում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան-Չարենցավան-Հրազդան հատվածները կարկուտն «իրենով արեց», վարորդներն էլ, երևի մտածելով, թե արդեն մարտն իր գժությունը չի անի, փոխել էին իրենց ավտոմեքենաների անվադողերը, սակայն հաշվի չէին առել այն հանգամանքը, որ մինչև «պառավի ուլերը» չանցնի, պետք չէ հավատալ ՀՀ օդերևութաբանական կենտրոնի «ճշգրիտ» կանխատեսումներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, հաշվի առնելով եղանակի անակնկալ վիճակը, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը կարգադրել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի ծառայողներին ուժեղացված ծառայություն կատարել նշված հատվածներում և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել վարորդներին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ Երևան-Սևան մայրուղուց
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9710 դիտում
19:00 20-10-2015
Գիժ ես դու, գիժ եմ ես, վա՜խ, քո ցավը տանեմ ես
68463 դիտում
15:46 25-09-2017
Արտակարգ իրավիճակ Վանաձորում. Կարկուտն իրենով է արել փողոցներն ու խաղահրապարակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ