1622 դիտում
15:40 29-03-2014
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը՝ երեկվա կրակոցների մասին
Հակառակորդը երեկ մոտ 1,5 ժամ խախտեց հրադադարը: Կրակում էին տների, ավտոմեքենաների ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Նա նշեց, որ իրենց գյուղում բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, ինչը հրաշք պատահականության արդյունք է: Իսկ նյութական վնասներ կան, քանի որ կրակահերթ են բացել տների եւ ավտոմեքենաների ուղղությամբ: Ինչպես նաեւ ավելացրեց, որ այս պահին կրակոցներ չկան, սակայն հրադադարի ռեժիմն այնքան շատ է խախտվում, որ ամեն պահի պատրաստ են դրան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին հակառակորդը 1.5 ժամ կրակել է Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար եւ այլ գյուղերի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշել էր, որ գյուղում 1.5 ժամ շատ լարված իրավիճակ է տիրել, մինչեւ մեր զինվորները պատասխան հարված են տվել եւ րոպեներ առաջ լռեցրել հակառակորդին: «Հալալ է մեր հայկական բանակին: Ես իրանց ցավը տանեմ: Արժանի հակահարված տվեցին եւ լռեցրին: Գնդակներից մեկը ներխուժել էր տներից մեկը, որտեղ եղել է հղի մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ: Շատ տներ են կրակոցներից վնասվել, բայց բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, ինչը հրաշք պատահականություն է»,- պատմել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
6612 դիտում
16:58 22-02-2014
Նոր մանրամասներ Ադրբեջանում գերի ընկած Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա ծերունու մասին
2007 դիտում
10:42 29-01-2014
Ադրբեջանցիները Վերին Կարմիրաղբյուրի հոգեկան հիվանդ բնակչին դիվերսանտ են ներկայացնում. tesankyun.am
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին