6651 դիտում
16:58 22-02-2014
Նոր մանրամասներ Ադրբեջանում գերի ընկած Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա ծերունու մասին
Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայտնել են, որ Ադրբեջանում գերի ընկած Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Կ. Չոբանյանն ավելացրեց նաեւ, որ երեկ է խոսել Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ. «Բայց այս պահին վերադարձնելու վերաբերյալ ոչ մի կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ ասացին, որ ինֆորմացիան փակ է, որովհետեւ խոսելու դեպքում արտահոսք է լինում, ինչը խանգարում է գործին: Ասացին՝ հաջորդ շաբաթվա մեջ հստակ ինչ-որ բան կերեւա»:
Դիտարկմանը, թե հետ վերադարձնելու շանսերը ինչպես են գնահատել, ասաց. «Դեռ չեն կարող ասել, բայց ասացին, որ թափով աշխատում են եւ ամեն ինչ լավ կլինի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններ է սկսել հայ-ադրբեջանական սահմանը հատած և թշնամու տարածքում գերի վերցված Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին ազատ արձակելու շուրջ:
Հիշեցնենք, որ Մ. Խոջայանը վերջին 3 տարիներին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ադրբեջանական կողմը հասցրել է Խոջայանին որպես «զինված դիվերսանտ» որակել:
Նմանատիպ նյութեր
5414 դիտում
11:09 05-04-2014
Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ
26837 դիտում
17:55 07-08-2014
Նոր մանրամասներ` Ադրբեջանում գերի ընկած Չինարիի բնակիչ Կարենի մասին. լուսանկարներ
Այս բաժնից
943 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
697 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
787 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան