211652_close_icon
views-count1357 դիտում article-date 10:03 29-03-2014

ՀՀ ԱԳՆ-ն վատ է աշխատում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « «ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է լայնորեն տարածված տեղեկությունը այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն նախապես հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովում Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցով: «Ես նույն օրը պաշտոնապես հայտարարել եմ մի քանի ԶԼՄ-ների, որ մենք մեր դիրքորոշումը քվեարկությունից առաջ չենք հրապարակում»,-ասել է Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ տեղեկության սկզբնաղբյուրը «Ազատություն» ռադիոկայանն էր, որը հղում էր կատարել ԱԳՆ-ին: Հարցին, թե ինչու ԱԳ նախարարության կայքում չկա պաշտոնական տեղեկատվություն ՄԱԿ-ի հիշյալ բանաձևի շուրջ մարտի 27-ին տեղի ունեցած քվեարկության վերաբերյալ, խոսնակը ասել է. «Մենք դնում ենք մեր կայքում միայն այն նորությունները, որոնք կարևորություն ենք տալիս»: Փաստորեն ԱԳ ոլորտի ամենակարևոր իրադարձությունների մասին հանրությունն ու ԶԼՄ-ները տեղեկանում են կամ արտասահմանյան մամուլից կամ միմյանցից, սա այն դեպքում, երբ պետությունը ՀՀ ԱԳՆ-ում ահռելի ապարատ է ֆինանսավորում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր